Լրահոս
Օրվա լրահոսը

Ամարասի վանական համալիրի պարսպին ծածանվում է Ռուսաստանի դրոշը. «Ա1+»

Դեկտեմբեր 27,2020 14:20

«Ա1+» – Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ ծածանվում է Ռուսաստանի դրոշը՝ Ամարասի վանքային համալիրի պարսպին։

Տեղացիներն ասում են, որ դրոշն ավելի վաղ է տեղադրվել, քան այստեղ կհասնեին ռուս խաղաղապահները։ Այս կերպ վանքը փորձել են հեռու պահել ադրբեջանական ոտնձգություններից։ Իսկ ադրբեջանցիներն այնքան էլ հեռու չեն գյուղից։ Մեր այցելության պահին տարածքում ռուսներ չկային։ Ըստ բնակիչների՝ ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են։

Հիշեցնենք՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031