Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Champion Chess Tour շարքի Airthings Masters արագ շախմատի օնլայն մրցաշարում:
Առաջին օրը անցկացվել է շրջանաձեւ մրցակարգով չորս տուր: Արոնյանը ոչ-ոքի է արել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Հիկարու Նակամուրայի հետ, հաղթել է Անիշ Գիրիին եւ 2,5 միավորով եւս չորս գրոսմայստերի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ