Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցներից ու պետություններից «նեղանալ» չի կարելի, նրանք մեղավոր չեն․ մեղավորը մեկն է՝ բոլորս գիտենք, թե ով․ Սուրեն Սարգսյան

Դեկտեմբեր 27,2020 13:52

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հիմա շատ է խոսվում այն մասին, որ պետք է «նեղանալ» և այլևս չանդամակցել և չհամագործակցել միջազգային կառույցներին՝ ԵԽ, ԵԽԽՎ, ՄԱԿ, ՀԱՊԿ, (ԵՄ) և այլն, քանի որ պատերազմի ժամանակ նրանք մեզ ոչինչ չտվեցին և ադրբեջանական ագրեսիան չդատապարտեցին, իսկ մենք նրանց հետ տասնյակ տարիներ աշխատում էինք:

Նույնը վերաբերում է առանձին վերցրած պետություններին՝ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Իսրայել և այլն:

Կարծում եմ սա սխալ մոտեցում է:

1. Նախ, պատկերացրեք, թե ինչ կեցվածք էին ընդունելու, եթե տասնյակ տարիներ հետները աշխատած չլինեինք:
2. Դեռ չես իմանա, թե ինչեր են առաջարկել մեզ և միգուցե մեր ղեկավարը հրաժարվել է:
3. Փաստ է, որ մեր ղեկավարը տարբեր միջազգային կառույցների և երկրների համար չի դիմել այս կամ այն օգնությունը ստանալու համար:
4. Փաստ է նաև, որ օրինակ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվել ենք:

Այնպես որ «նեղանալ» չի կարելի, նրանք մեղավոր չեն: Մեղավորը մեկն է՝ բոլորս գիտենք, թե ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Այս հոդվածը ես կասեի ներկա ստանալու համար է. Ստացար.
    Մեր լիֆտը (վերելակը) լավ չի աշխատում մեղավորը մեկն է՝ մանկապարտեզում բոլորը գիտեն, թե ով:
    Բայց չեմ ասի թե ով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031