Այսօր ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի վերջին նիաստը սկսվելուց առաջ խորհրդի անդամները, ինչպես նաեւ օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մեդալ նվաճած մարզիկները եւ ազատ ու հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզիչները հարգանքի տուրք մատուցեցին ինստիտուտի՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանողների եւ շրջանավարտների հիշատակին:
Այնուհետեւ, ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ընթերցեց ինստիտուտի գիտխորհրդի որոշումը Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու որոշումը եւ վկայականը հանձնեց փառապանծ մարզիկին:
Դավիթ Խիթարյանը նաեւ ՀՖԿՍՊԻ-ի 75-ամյակի հուշանվերներ հանձնեց օրերս Սերբիայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մեդալներ նվաճած մեր հավաքականների անդամներին եւ մարզիչներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ