Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար»․ Սամվել Ֆարմանյան

Դեկտեմբեր 27,2020 12:48

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար:
1903 թ. ամռանը Կովկասի կառավարչապետ Գոլիցինի նախաձեռնությամբ ընդունվեց Եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքը:

Դրան հաջորդեցին հայերի զանգվածային բողոքի գործողություններ Կովկասի հայաշատ տարբեր բնակավայրերում: Նույն 1903 թ. աշնանը հայերը մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ: Հետո արդեն, այդ ճնշման արդյունքում Նիկոլայ II-ը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիր, որով թույլատրվում էր նաև վերաբացել հայկական ազգային դպրոցները։ Գոլիցինը հայերի հիշողության մեջ մնաց որպես թշնամու ատելի կերպար:

Այս դեպքերի ժամանակակիցների շրջանում տարածվեց մի այսպիսի թևավոր միտք. «Շնորհակալություն Գոլիցինին՝ հայերին հայ դարձնելու համար»: Ի նկատի էր առնվում այն, որ Հայ առաքելական եկեղեցին ու հայկական դպրոցները փաստացի փակելու Գոլիցինի այդ տխրահռչակ նախաձեռնությունը դարձավ այն առանցքային խմորիչը, ինչը գրգռեց հայերի ազգային ինքնագիտակցությունը, արթնացրեց նրա ոգին և դուրս
բերեց փողոցներ՝ պաշտպանելու իր ազգային կառույցները:

Տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում Սբ Էջմիածնի եկեղեցիներում, Հայ առաքելական եկեղեցու հասցեին նիկոլական/գոլիցինյան շրջանակների կողմից ավելի վաղ հնչեցված սպառնալիքներից հետո, կարելի է առանց այլևայլության կրկնել նույնը. «Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031