Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սբ Գայանեում պատարագ է մատուցում: Եկեղեցու բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:
Նաեւ բավական շատ ոստիկանական ուժեր են այստեղ կենտրոնացված:
Հիշեցնենք, վերջերս որոշ խմբեր տեղեկություններ էին տարածում, որ այս կիրակի՝ Սբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ եկեղեցու: Ադ պատճառով էլ քաղաքացիները որոշել են աջակցություն հայտնել եկեղեցուն:
Կարդացեք նաև
Երեկ հայտարարություն էր տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` մեր համաքաղաքացիներին հանդարտության կոչ անելով եւ հորդորելով`սադրանքների չտրվել:
Այս պահին հանդարտ իրավիճակ է, մարդիկ ելումուտ են անում եկեղեցի: Սադրանքներ չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ