Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու՝ «Իմ քայլ»-ի շրջանառության մեջ դրած նախագիծը վրդովվեցրել է նաեւ սյունեցիներին, մասնավորապես կապանցիներին։
Դպրոցի տնօրեններ, մտավորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ իրենց զորակցությունն են հայտնում Նաիրա Զոհրաբյանին։
Մեր զրուցակիցների (անունները հրապարակել չցանկացան–Ա․Դ․) խոսքով, անձամբ զանգահարել են տիկին Զոհրաբյանին, հայտնել իրենց աջակցությունը։ ԱԺ պատգամավորին առաջարկել են նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպել ի պաշտպանություն նրա, սակայն տիկին Զոհրաբյանը հորդորել է նման բան չանել, իր շնորհակալությունը հայտնելով՝ միայն խնդրել է, որ սահմաններն անառիկ պահեն։
Կապանցիները խորհուրդ են տալիս «Իմ քայլը» խմբակցությանը՝ մի դատեք, որ չդատվեք։ «Իսկ ով է հաշվեհարդար տեսնելու ձեր հետ՝ դավաճանության ու պարտության համար, էստեղ են ասել՝ վերջներդ բարի անի»,-ասաց մանկավարժ Շ․Հ․–ն։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզից։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ