ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին:
Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։
Սիրելի գրողի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ