Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ օրենսդրությունը պետք է փոխել այնպես, որ օգտագործվի Սփյուռքի ներուժը»

Դեկտեմբեր 26,2020 15:12

«Ալյանս» կուսակցության հիմնադիրներից Աշոտ Գալստյանը կուսակցության արտահերթ համագումարում անդրադառնալով առկա իրավիճակին առնչվող մի քանի հարցերի՝ առաջինը համարեց անվտանգության հարցը:

«Գաղտնիք չէ, որ մեր զինված ուժերը կարիք ունեն նորագույն զինատեսակներով մեծ համալրման, այսօր քննարկվում է այդ հարցը, որ բանակը պետք է զինել հինգերորդ սերնդի զինատեսակներով, եւ քայլերն արդեն արվում են, բացվում են դրոնների կառավարման ուսուցողական կենտրոններ, բայց պետք է նայենք առաջ՝ համախմբելով կարող ուժերի պոտենցիալը եւ ունակությունները, ստեղծենք վեցերորդ եւ յոթերորդ սերնդի զինատեսակներ, որպեսզի այլեւս չուշանանք, չլինեն մեծաթիվ զոհեր»,-ասաց բա:

Աշոտ Գալստյանը խոսեց նաեւ տնտեսության հզորացումից. «Շատ վերլուծաբանների կարծիքով, մենք դրանք կարող ենք հասնել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ՝ փոխշահավետ նյութական համագործակցության պայմաններով, չշրջանցելով նաեւ այլ երկրների, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ: Այդպիսով, մեզ համար միանգամից շատ խնդիրներ կլուծվեն»:

Նա օրինակներ բերեց. «Օրինակ, էներգակիրներն ավելի մատչելի գներով ստանալը… Միայն այդ հանգամանքը բավական մեծ ազդեցություն կթողնի մեր տնտեսության վրա, չհաշված անվտանգությունը՝ ներառյալ ռազմական կոնտինգենտի միասնական ուժերով ՀՀ-ի եւ Արցախի սահմանների պահպանությունը:

Եվ վերջում՝ ՀՀ օրենսդրությունը պետք է փոխել այնպես, որ կարողանանք օգտագործել Սփյուռքի ներուժը փոխշահավետ պայմաններով, ներգրավենք ունակ եւ փորձառու կառավարիչների՝ ճգնաժամից երկիրը հանելու համար: Դա չի նշանակում, որ Հայաստանի ներուժը չի օգտագործվի, պետք է ընդամենը ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031