Արցախում ենք։ Հացի բույրը տարածվել է փողոցներով։ Գնում ենք բույրի հետևից…
Ճարտարի բնակիչ Սիլվա Պետրոսյանն է թոնիրը վառել` հաց է թխում։ Քանի որ հոսանքը ժամով են տալիս, էլեկտրոնային թոնիրներում էլ հաց չեն թխում, հարևաններով խմոր են հունցում, միասին, իրար օգնելով հաց թխում ու խոսում դեսից-դենից։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ