Դեկտեմբերի 26-ին լրացավ անվանի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն (Վաղարշակ) Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վառ անհատականությամբ օժտված արվեստագետ է, ում աշխատանքներում մշտապես առկա է կյանքի, երևույթների, հոգևորի գեղարվեստական յուրօրինակ ընկալումների բազմաշերտությունը: Նա իր բացառիկ տաղանդով և նվիրվածությամբ ստեղծում է ինքնատիպ ժառանգություն՝ հարստացնելով հայկական կինոյի և թատրոնի անդաստանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորում է Վիգեն Չալդրանյանին և մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ ու ստեղծագործական նորանոր վերելքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ