Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձենք տեսնել հեռավոր լույսը

Դեկտեմբեր 26,2020 10:00

Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությունից սկսած, այս օրերին մի տեսակ ոգեւորություն էի զգում՝ շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամներիս, դպրոց (բուհ, աշխատանք) չի լինի, հանգիստ կտրվեմ իմ գրքերին:

Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաեւ 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգեւորության եւ ուրախության ոչ մի նշույլ: Կա դառնություն, հիասթափություն եւ զայրույթ:

Չգիտեմ, կիսո՞ւմ են արդյոք իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ: Ինձ թվում է, Արցախը եւ հայկական պետությունը ազատ անկման մեջ են, եւ ես առայժմ չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր այդ անկումը կանգնեցնել:

Հասկանում եմ, որ իմ զգացողությունները շատերը չեն կիսում, մանավանդ երիտասարդները: Նրանց համար ավելի էական է «Սերժին մերժելը», իսկ հեղափոխական ճղճղան ճառերը եւ սին խոստումները առայժմ հնչում են նրանց ականջներում, ու նրանք դեռեւս առաջնորդվում են այդ՝ վաղուց արդեն իրեն սպառած օրակարգով: Դե, եթե նրանք շարունակում են հրճվել հեղափոխության «նվաճումներով» եւ ցավ չեն ապրում Արցախի եւ հայկակական պետության կորուստից, ուրեմն՝ թող ուրախությամբ նշեն Նոր տարին: Հաճելի ժամա՛նց:

Իսկ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել դառնությունը, չարությունը: Ես դառնացած եմ մեր պետության կրած խայտառակ պարտությունից: Բայց ինձ զայրացնում է նաեւ այն, որ պաշտոնական քարոզչությունը դա պարտություն չի համարում: Զայրացնում է, որ այդ խայտառակության գլխավոր մեղավորը՝ երկրի վարչապետը, ոչ միայն չի հեռացել իր պաշտոնից եւ քաղաքականությունից, այլեւ շարունակում է գրեթե ամենօրյա ռեժիմով խրոխտ ճառեր արտասանել, ինչ-որ «կրուտիտներով» մեղքը գցել «նախկինների» վրա եւ դարձյալ խոստանալ «պայծառ ապագա»:

Ինձ զայրացնում եւ ապշեցնում է, որ կան հազարավոր մարդիկ, որոնք այդ «ֆռիկներին» հավատում են ու չեն հասկանում այն աղետի մասշտաբները, որը մեզ հետ պատահել է: Ես խորապես վիրավորված եմ, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել մի թիմ, որը պետություն ղեկավարելու ոչ մի որակ չունի՝ անկախ այն հանգամանքից, որ Պուտինի եւ Ալիեւի համար Հայաստանի ներկայիս վարչապետն առայժմ ձեռնտու է:

Բայց չարությունն ու զայրութը լավ զգացմունքներ չեն: Պետք է ինչ-որ լույս տեսնել գոնե հեռավոր ապագայում՝ այն ապագայում, որն իմ սերունդը դժվար թե տեսնի: Գուցե Ամանորի եւ Սուրբ ծննդի արձակուրդն օգնի մեզ այդ լույսը տեսնելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Armen says:

    Այսօրվա փողոց փակողները հեռանան քաղաքական արենայից, ներկա իշխանությունն էլ արագ կհեռանա կամ կհեռացվի: Ժողովրդին պետք չէ դնել չհասկացողի տեղ: Հասարակությունը ընտրություն է անում վատի և շատ վատի միջև, ցավոք այլ տարբերակներ առայժմ չեն նշմարվում, որը հետեվանք է վերջին երկու տասնամյակում քաղաքական դաշտը ապականելուն:

    • Garo says:

      Իսկ ինչի պետք չի դնել անհասկացողի տեղ՞ Ժողովրդի 70-80տոկոսը դպրոցում ծույլիկա եղել, ոչ մի գիտելիք չունի: Ընդ որում ստեղ լևոնականների 20տարվա քանդելու լեգենդը ստեղ չի ասշխատում, քանի որ ժողովրդի մեծ մասը Դեմիրճյանի ու Լևոնի օրոք են դպրոց գնացել:

      Զարմանալի չի որ էտ ծույլիկները իրանց նման ծույլիկի ուռա գոռալով ընտրեցին:

  2. Zach says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հրաշալի խմբագրականի համար, ինչպես միշտ: Դուք արտահայտել եք, թե մեզանից շատերն ինչ են զգում սփյուռքում:

    Ես նոյեմբերի 10-ից նման եմ մեռած մարդու և դժվարանում եմ գլուխ հանել առօրյա իրերից և հատկապես տրամադրություն չունեմ տոնելու տոները: Հատկապես նոր է հայ լինելու ամոթի զգացումը և հայրենասիրական երգեր ունկնդրելու կամ երգելու անկարողություն:

    Ես անհամբեր սպասում եմ ձեր խմբագրականներին ՝ որպես աջակցության ձև, իմանալով, որ կան ուրիշներ, ովքեր նույն զգացողությունն ունեն, և որ մենք միայնակ չենք: Շնորհակալություն.

  3. henri says:

    Պ.Աբրահամեան – Թէև շատ անգամ բացասական զգացումներով ներկայացած էք ձեր ընթերցողներուն ,բայց երբեք այս օրուայ նման յոռետեսութեան աստիճանի չէիք հասած. ես այդ պահը սկսայ ապրիլ Դեկտ.10-էն սկսեալ և շատ լաւ կրնամ հասկնալ ձեզ . Մէջս մեռաւ զարմանալիօրէն յանկարծակի ամէն յոյս և հեռանկարի երազանք -լուրերը դարցան միապաղաղ – զոհուողներու անտարբեր թուարկումը դամբանաքար մը ևս դրաւ հոգեվարքի մէջ գտնուող զգացումներուս վրայ – ամբողջ նուիրուած կեանքի մը փլուզումը յանկարծ ահաւոր պարապութիւն մը ստեղծեց մէջս և հարց կու տամ -իսկ հիմա ինչի համար պէտք եմ ապրիլ ՞ երբ պատահական անձ մը կրնայ մէկ ստորագրութեամբ դարեր ապրած և ստեղծագործած ժողովուրդի մը գոյութիւնը ականահարել . և այդ անձը տեղեակ իսկ չէ թէ քանի հոգիներ փլատակեց և քանի սիրտեր անկարողութեան մատնեց … Ես բնաւ յոյս չունիմ որ աղօտ յոյսի նշոյլ մը պիտի կարենամ նշմարել մեր հորիզոնին վրայ ։

  4. Ruben says:

    uben says: Դեկտեմբեր 3, 2020 at 23:19 Մի բանում դու ճիշտ ես, հրապարակախոս, որ մեկ ամսից վարչապետը կդիմի հպարտ քաղաքացիներին եւ կշնորհավորի բոլորի թավշյա Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ թավշյա ղեկավարությամբ: Թավշյա քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա եւ կկենտրոնանա թավշյ բուդ ուտելու վրա: Ալեքսանդրապոլը օրինակ ձեր համար թավշյա գառներ… Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/03/1156311/ © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/24/1161245/

    © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Լավատես says:

    Եթե զուգահեռներ անցկացնենք ֆեոդալական ու կապիտալիստական համակարգերի միջեւ եւ համապատասխանորեն’ ճորտատիրական ու վարձու աշխատանքների միջեւ, կտեսնենք, որ երկրորդ տարբերակներն առավել արդյունավետ են: Իսկ հիմա մի քայլ առաջ գնանք ու պատկերացնենք, որ այսօրվա ազգային պետություները կատարում են ֆեոդալական բնատնտեսության դերը, իսկ վարձու աշխատանքը’ ճորտատիրականի, ո՞րն է այդ դեպքում նոր կապիտալիստականի պատկերը: Դա ազգային պետությունների լուծվելն է գերպետությունների մեջ, այսինքն’ նոր կայսրությունների ծնունդն ու վերածնունդն է եւ վարձու աշխատանքը վերանալու է եւ մնալու է միմիայն մասնավոր աշխատանքը, իսկ վարձու աշխատանքը կատարելու են միմիայն արհեստական բանականությամբ ռոբոտները: Հաճախ նպատակահարմար է սկզբից կառուցել, քան վերանորոգել փչացածը, մենք այսօր ունենք երկու ճանապարհ’ կամ լուծվել որեւէ տարածաշրջանային գերպետության մեջ կամ էլ ինքներս դառնանք գերպետություն եւ մեր մեջ ընդգրկենք այլ պետություններ: Ամեն ազգ չի, որը կայսերականության դպրոց ունի, բայց մենք ունենք, բայց եւ ունենք երկար դարերի հպատակ լինելու դպրոց եւ ո՞ր տարբերակը մենք կնախընտրենք: Սա ժողովրդին դաստիարակելու ու մարզելու գաղափարախոսությունից է կախված: Հպատակը նման է վարձու աշխատողին’ քիչ սեփականություն ու քիչ գլխացավանք, իսկ կայսրությունը’ մասնավոր աշխատողի’ մեծ սեփակնություն ու մեծ գլխացավանք, այսինքն’ պատասխանատվություն: Մենք որպես արարչագործ ազգ ի զորու ենք մեր վրա վերցնել բարձր պատասխանատվություն եւ բարձր մասնագիտական կառավարում:

  6. Աննա says:

    վերջին քսան տարում ունեցել եմ մշտական տագնապի զգացողություն, որ մենք գնում ենք կործանման ու պետականությունը կորցնելու ճանապարհով: Այդ ճանապարհով էին մեզ տանում այսպես կոչված նախկինները: Նրանց գործողությունների հետևանքը չկանխատեսելը ուղղակի խայտառակ անհեռատեսություն էր: Եվ ամեն անգամ զարմանում էի Ձեր և Ձեր նման այլ, ինձ համար կշիռ ունեցող անձանց լավատեսությունն ու հանգստությունը ու ամեն վայրկյան տագնապի ահազանգ չհնչեցնելը: Հեղափոխությունը հույսեր արթնացրեց իմ մեջ, բայց այդ հույսերը մեռան վարչապետի առաջին լայվից ու կառավարության նիստի առաջին ուղիղ հեռարձակումից հետո և էլի տեղ գտավ տագնապի ուժգին զգացողությունը: Ախր վերջին քսանչորս տարում մենք ամեն օր թույլ ենք տվել, անհիմն լավատեսությամբ ու հանգստությամբ հանդուրժել ենք պետությունը կործանող քաղաքականությունը: Եթե չունենայինք Քոչարյան ու Սարգսյան հրեշներ, երբեք չէինք ունենա թավշյա հեղափոխություն, կողոպտված երկիր ու բանակ և ի վերջո Նիկոլ Փաշինյան: Մեր նման երկրի համար շատ մեծ շքեղություն էր քսան տարի քոչարյան-սերժ երկյակի կողմից թալանչիական ասպատակության ենթարկվելը, իսկ հեղափոխությունից հետո Փաշինյանի նման տգետ կառավարիչ ընտրելը: Մենք մեր տգիտության, վախկոտության, անտարբերության, ապագան չկանխատեսելու ու քայլեր չձեռնարկելու պատասխանն ենք տալիս:

    • Լավատես says:

      Իրականությունը այն հայելին է, որին միայն հաջողակներն են սիրում նայել, իսկ անհաջողակներին մինչեւ չեն ստիպում, չեն ուզում տեսնել հայելու մեջ իրենց իրական պատկերը: Եւ նախկինները եւ այսօրվաններն ու ապագաները՝ դրանք բոլորն էլ մե՛ր արտացոլումն է հայելու՝ իրականության մեջ եւ որեւէ մեկին մեղադրել նույնն է, թե հայելուն մեղադրել: Մասլոուի բուրգի տակ տաքուկ տեղ ենք գտել (բացառությամբ մեր հերոսների), ամեն մեկս իր նեղ անձնական հարցերն է լուծել եւ հայտնի առակի Ճպուռի նման ամառը թռի վռի էինք անում, մինչեւ չեկավ ձմեռը: Սա գալիս է ցածր կենսամակարդակից, այդ թալանչի մալանչիները հենց այն հինգերորդ շարասյունն էր, որը մարդկանց պահում էր բուրգի ստորացուցիչ հատակին, որ գլուխները վեր չբարձրացնեն ու նեղ անձնական մարտավարական խնդիրներից չանցնեն ռազմավարական՝ ազգային խնդիրների լուծմանը: Մենք հիվանդ ենք ազգովին, մենք հպատակի հոգեբանությունից դուրս չենք եկել, մեզ բժիշկներ են պետք, մենք ստոկհոլմյան սինդրոմից չենք կարողանում դուրս գալ: Իսկ լավատեսությունն այն է, որ մենք երբ մեր միջի հպատակին սատկացնենք, մենք եւ կհարստանանք, եւ ունակ կլինենք ազգային խնդիրներ մեր առջեւ դնելու ու մի բան էլ այլ ազգերին օգնելու չոքած վիճակից ոտքի կանգնելու: Իսկ դա հնարավոր է, երբ մենք հլու հնազանդ ստրուկ ու հպատակ լինենք միայն մեր ազգային արժեքներին: Որո՞նք են այն հայ ազգային արժեքները, որ յուրաքանչուր հայ՝ անկախ սեռից, հարստությունից, դիրքից ու առողջությունից պատրաստ է հլու հնազանդ ենթարկվել որպես սրբության: Կարծում եմ, այս հարցի պատասխանը կլինի այն բուժումը, որը մեզ կազատի ստոկհոլմյան համաշխանիշից եւ մենք կնվաճենք Մասլոուի բուրգի գագաթը:

    • Garo says:

      Ոչ մեկ էլ բանակը չի կողոպտել: Նիկոլը ու իր հովանավորները հենց տենց ստեր պատմելով զավթեցին իշխանությունը ու երկիր վարի տվեցին:

      Մեր բանակը իր բոլոր թերությունները հանդերձ ի վիճակի էր առնվազն չպարտվել:
      Բանակը մեղավոր չի, որ դուք ընտրել եք խայտառակ գերագույն հրամանատարի, որը իր պատմության ուսուցիչ ՏԿ նախարով, կոկորդիլոս մարզպետներով տապալելա մոբիլիզացիան, 2000-2002թիվ երեխաներին թողելա 3անգամ մեծ զորքի դեմ մենակ:

      Պիտի ձեզ բոլորիդ դմփ դմփ հու անողներիդ պատերազմի հենց առաջին օրից Երևանի փողոցներից բռնեին ուղարկեին ճակատ: Եթե առնվազն 50հազար մարդ մոբիլիզացվեր պատերազմը լրից ուրիշ ընթացք կունենար:

    • Armen says:

      Ձեր մեկնաբանությունն անթերի է……

    • Armen says:

      Աննայի մեկնաբանությունն անթերի է……

  7. Քրիստափոր says:

    Պարոն Աբրահամյան այդքան շատ հոռետոս մի եղեք Չկա չարիք առանց բարիքի/ենթադրում եմ

  8. Garo says:

    Չգիտեմ, կիսո՞ւմ են արդյոք իմ սերնդակիցներն այս զգացողությունը, բայց ինձ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո թվում է, որ իմ կյանքի վերջին 30 տարին իզուր եմ ապրել. այն, ինչին ես հավատում էի, տապալվեց, փլուզվեց, փոշի դարձավ:
    —————————————————————————–
    Ձեր սերնդակից չեմ, շատ ավելի երիտասարդ եմ, բայց լրիվ նույն վիճակնա իմ մոտ էլ:

    • Լավատես says:

      Այսօր միայն հարազատները, ում հերոսի մորմոքն է հոգիներում, միայն նրանք իրավունք ունեն նայել անցյալին ու ներկային, մնացածներս նայում են ապագա, եւ ոչ միայն նայում ենք, նաեւ լուծումներ առաջարկում’ հանուն մեր անմահացած հերոսների եւ մեր անմահացած դարերի ու հազարամյակների նախնիների, որոնց կյանքի գնով այսօր մեր ազգը գոյություն ունի: Նրանց գիտակցված մահն է մեր ապագայի գրավականը, նրանք ամբողջովին իրենց գործն արեցին, հիմա ողջերի անմահության գործի ժամանակն է, ժողովուրդը չպետք է կասկածի’ ինքն էլ է հերոս, պարզապես խորամանկորեն թույլ չտվեցին, որ ժողովուրդն ինքնաարտահայտվի: Մենք հոյակապ ապագա ունենք,երբ պահպանենք մեր ինքնությունը, մեր հայությունը’ իսկական հայությունը:

  9. Nimar says:

    При всем уважениии к автору, позволю себе с Вами не согласиться.
    В 1988-м, наблюдая происходящее в Армении у меня небыло никаких
    сомнений в трагических последствиях для Армении и Арцаха.
    Последующее развите событий только укрепило меня в этом убеждении
    и результаты последней войны – закономерный итог. В отличие от Вас,
    не вижу никакой связи между личностью премьера, составом
    правительства, “революцией” и этим самым итогом – при имеющихся
    экономических и демографических ресурсах иного и быть не могло.
    Для этого достаточно географической карты и минимального представление о реалиях.
    Инспирированная при деятельном участии внешних и внутренних сил
    заинтересованных в развале СССР, проблема Арцаха обошлась Армении
    почти в миллион эмигрировавших, многие тысячи погибших, обернулась
    транспортной блокадой и экономической стагнацией на десятки лет.
    Вот ЭТОГО многие замечать не хотят. Или может быть не способны
    заметить – столько повторяли слово “халва”, что всерьёз чувствовали
    сладость и теперь “внезапно” разочарованы?

  10. Լավատես says:

    Բոլորիս Նոր տարին՝ Շնորհավո՛ր: Հոգիները էներգիայի նման ոչ ստեծվում են, ոչ էլ վերանում, նրանք մեկից մյուսին են փոխանցվում եւ այդ պատճառով անմահ են: Համոզված եմ, որ անմահացածների հոգիները կցանկանային, որ ողջերը շարունակեն նրանց կիսատ մնացած գործերը եւ հաղթանակով, երջանկությամբ ու ցնծությամբ ավարտին հասցնեն, սա էլ կլինի նրանց կենդանի հոգիների լավագույն մխիթարությունը:

  11. Ruben says:

    Ես էլ եմ համոզված, որ անմահացածների հոգիները կցանկանային, որ ողջերը շարունակեն նրանց կիսատ մնացած գործերը եւ հաղթանակով, երջանկությամբ ու ցնծությամբ ավարտին հասցնեն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031