Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի մասնակից․ «Ես խիստ կասկածի տակ եմ դնում, որ Հայաստանն իմ անվտանգության երաշխավորն է»․ «168 ժամ»

Դեկտեմբեր 26,2020 09:35

Նոյեմբերի 10-ին հայտնի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց և Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելուց հետո Ադրբեջանը շարունակում է տիրանալ հայկական հողերին արդեն Հայաստանում։

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքներում տներ են հանձնվում Ադրբեջանին, Որոտանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, իսկ Սյունիքի մարզը պահող ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը հանձնված են Ադրբեջանին։ Հայաստանի անվտանգության երաշխիք համարվող անվտանգության գոտիները պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին հանձնելը ՀՀ իշխանությունը համարում է ցավոտ գործընթաց, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանների սահմանագծման և սահմանազատման համատեքստում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում և 2016 թվականի ապրիլյան և 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը քաղաքական որոշմամբ հայկական դիքերը թշնամուն հանձնելը բնորոշեց հարված գոտկատեղից ներքև, որովհետև իշխանությունը մի ձեռքով հրաման էր տալիս կամավորագրվելու, մյուս ձեռքով դադարեցնում էր լրահամալրումը։

«Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ից հետո, հարված էր գոտատեղից ներքև դիրքում կանգնած այն զինվորի համար, որը չգիտի, թե ինչ պարտիա է խաղարկվում, և պահում է պետական սահմանը»,- ասաց Սարկիսովը՝ նշելով, որ ստորագրված հայտարարությամբ, որն իրավական ուժ չունի, հանձնվեց ոչ միայն Արցախի մեծ մասը, այլ նաև հիմա՝ Հայաստանից տարածքներ։

«Սյունիքում մարդիկ այսօր չունեն անվտանգության երաշխիքներ։ Այդ մարզում մարդիկ 26 տարի ապրել են Որոտան համայնքում, 26 տարի Որոտանում ադրբեջանցի չեն տեսել, և հիմա ո՞վ է երաշխավորելու այս մարդկանց անվտանգությունը. չէ՞ որ միայն գույքի վնասը փոխհատուցելով՝ հարց չի լուծվում։ Որոտանում տեղակայված են բաշխիչ էլեկտակայաններ, կան ջրագծեր, ու հիմա եթե ադրբեջանցին Որոտանում ջրի ծորակը փակի, ինչպե՞ս է ջուրը հասնելու մեզ, կամ եթե մեկի ոտքը պետք է անդամահատել, Կապանում չեն կարողանում բավարար միջամտություն ցուցաբերել, ինչպե՞ս են այդ քաղաքացուն շտապօգնության մեքենայով այլ տեղ տեղափոխելու, բա եթե ճանապարհին կանգնած ադրբեջանցին շտապօգնության մեքենայի վարորդին ասի՝ քշի դեպի Բաքու, ի՞նչ ենք անելու։

Իհարկե՝ ԱԱԾ-ն ասել է՝ մեքենան արագ մի վարեք ճանապարհի որոշ հատվածներում, կամ տվել է հեռախոսահամարներ, բայց մի՞թե հնարավոր է այդպես քաղաքացու անվտանգություն ապահովել։ Ես խիստ կասկածի տակ եմ դնում, որ Հայաստանն իմ անվտանգության երաշխավորն է, քանի դեռ ԱԱԾ-ն հեռախոսահամար է տարածում ու կոչ անում գերի ընկնելիս զանգել։ Այս ամենի պատասխանատուն իրեն լեգիտիմ համարող ՀՀ իշխանությունն է»,- ասաց Սարկիսովը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031