«Արդի աշխարհում, երբ հաճախ դժվար է հասկանալ, ով է փողի իրական տերը, մեր երկրին ավելորդ զգուշությունը չէր խանգարի։
Եթե տնտեսական անվտանգությունն ապահովված չեղավ, ներդրման իրական փողատերը արդեն բացահայտ քաղաքականություն կարող է թելադրել։ Տնտեսությունը, այո, գումարն է, ներդրումներն են, բայց եթե զուտ գումարը եղավ, արագ վերելքը կարող է արագ էլ վայրէջք ապահովել։
Այլ կերպ՝ պետք է լինի պետական ուժեղ ձեռք, որ ուղղորդի ներդրումները, ոչ թե «նայի» ներդրողի ձեռքին։ Պետությունը չպետք է ռեստորան լինի, որտեղ գումար տվողը պատվիրի իր ուզած երաժշտությունը։ Տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է ազգային լինի ու բազմաշերտ։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն տնտեսության զարգացման արագ տեմպը, այլեւ որակյա՛լ արագ տեմպը»,- խնդրո առարկայի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում