Նոր ստեղծված իրավիճակում բավականին խոցելի են դարձել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները անգամ ՀՀ տարածքի որոշ հատվածների, ընդհուպ՝ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։
Այս ամենը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից պաշտպանական բյուջեի ավելացումն ավելի է մեծացնում նոր ռազմական բախման հավանականությունը։ Այս հարցերի, ինչպես նաեւ Թուրքիայի վարած քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
«Պատերազմն, իհարկե, չի ավարտվել. նոյեմբերի 9-ի հայտարարությունում որեւէ բառ չկա խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ընդամենը՝ հրադադարի։ Ավելին՝ այդ հայտարարությունից հետո էլ ունեցել ենք մի քանի տասնյակ նոր գերիներ, տասնյակ պատանդներ, սպանվածներ, տարածքային կորուստներ թե՛ Արցախում, թե՛ ՀՀ տարածքից։ Ամեն օր Ադրբեջանը նորանոր բարենպաստ դիրքեր է վերցնում՝ գերիշխող դեր զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ըստ էության, գոյություն չունի կայուն տրանսպորտային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ, ինչը լրացուցիչ թուլացնում է հայկական կողմի դիրքերը»,- ասում է փորձագետը»:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում