Մի հին անեկդոտ կա. «Գիտե՞ք, թե ինչու է Ջոն անորսալի… որովհետեւ ոչ ոքի պետք չէ Ջոյին որսալ»: Իսկ գիտե՞ք, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է անկրկնելի: Որովհետեւ չի կրկնում ոչ ոքի արածը:
1.Հայաստանի ոչ մի ղեկավար ուժով չի մտել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նիկոլ Փաշինյանը մտավ, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է:
2.Հայաստանյաց առաքելական եկեղեցու ոչ մի սպասավոր օդում չի թողել Հայաստանի ոչ մի ղեկավարի մեկնած ձեռքը: Սիսիանի եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ձեռքը մնաց օդում, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է:
3.Հայաստանի ոչ մի ղեկավար օրվա մեծ մասը չի տրամադրել սոցիալական կայքերում ուղիղ եթերներին ու սելֆիներին: Նիկոլ Փաշինյանը տրամադրել է, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է:
Կարդացեք նաև
4.Հայաստանի ոչ մի ղեկավար 2,5 տարում չի փոխել երեք ոստիկանապետ, ազգային անվտանգության ծառայության չորս տնօրեն, պաշտպանության երկու նախարար: Նիկոլ Փաշինյանը փոխել է, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է:
5.Հայաստանի քաղաքացիները երկրի ղեկավարի հրաժարական պահանջել են, բայց երբեք նրան չեն ասել դասալիք, դավաճան, հողատու: Նիկոլ Փաշինյանին ասել են եւ ասում են: Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է:
Ի ցավ Հայաստանի քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանի անկրկնելիության ապացույց սույն ցուցակը վերջնական չէ, շարունակելի է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2020
Հարգելի ԱՌԱՎՈՏ եւ Նելլի Գրիգորյան
Պակաս անկրկնելի չեն ձեր նշած մարդու քաղաքական հենարան դաշինիքի պատգամավորները, նախարարները: Անգամ կինը: