Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել է Ռուսաստանի իր գործընկերոջ` Մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան