Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջով անհնազանդության ապակենտրոն ցույցի մասնակիցները հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է եւ այդ պայքարը հաղթելու է:
«Մեր պայքարը հանուն մեր երեխաների է, հանուն Հայ առաքելական եկեղեցու է, հանուն հայ ժողովրդի պատմության է, հանուն նաեւ այն ոստիկանների է, որոնք փորձում են ամեն գնով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի դավադրական ռեժիմը: Իշխող վարչախմբի ներկայացուցիչները փորձում են փիլիսոփայել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ապագա համաձայնության ու համակեցության շուրջ: Չվիճենք: Ըստ էության, մենք մեր հարեւանների հետ պետք է գտնենք ընդհանուր լեզու, անվտանգության միջավայր:
Բայց հարց իշխանությանը. իսկ դուք ձեր հասարակության զգալի մասի տեսակետի հետ չէ՞ք պատրաստվում համաձայնվել: Դուք թուրքի հետ պատրաստ եք լեզու գտնել, ադրբեջանցու հետ արդեն լեզու եք գտնում մշտապես զիջելով եւ չեք ուզում, որ ընդամենը կատարեք մեկ քայլ՝ գլխավոր պատասխանատուն հեռանա: Հնարավորություն տվեք, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը նոր որոշում ընդունի, շանս տվեք այս ժողովրդին, շանս տվեք այս երիտասարդներին, որոնց վրա ընկած է ձեր դառնաղի պարտության հետեւանքները մաքրելու պարտականությունը: Սա է մեր ասածը: Նա պետք է հեռանա, նա ձախողել է: Մտածվա՞ծ, ծրագրվա՞ծ: Դա կորոշի հետագա քննությունը»,- հայտարարում են երթերի մասնակիցները Երեւանի փողոցներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ