Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻՊ-ի հետ մեր այդ փուլի հանրային, ոչ ուղիղ խոսակցությունն այս պահի համար համարում եմ փակված». Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 25,2020 22:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չցանկացավ երկար մեկնաբանություն տալ՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի և իր հայտարարության առնչությամբ:

Հիշեցնենք՝ Արթուր Հովհաննիսյանը, դիմելով Արման Թաթոյանին հայտարարել էր.  «ՄԻՊ-ը նաեւ, արդեն ոչ մեկ անգամ, նշում է, որ կան թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ: Սա եւս մեկ չհիմնավորված եւ կեղծ թեզ է, որով մշտապես փորձ է արվել հավասարության նշան դնել նախկին ռեժիմի եւ ներկա կառավարող թիմի եւ քաղաքական մեծամասնության միջեւ։

Եւ հիմա այս թեզը, ցավալիորեն, արդեն որերորդ անգամ հայտնվում է ՄԻՊ-ի հայտարարության տեքստում…Կոչ եմ անում առավել մանրամասն ուսումնասիրել որոշ «քաղաքական» շրջանակների կողմից արվող հայտարարությունները եւ հանդես գալ կողմնակալության տպավորություն չստեղծող, կասկածներ չառաջացնող կոչերով»:

Ի պատասխան իմքայլականների կողմից՝ իր հասցեին հնչած արտահայտությունների, որոնք՝ Արման Թաթոյանը որակել էր որպես իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, մակերեսային ենթադրություններ ու շահարկումներ, հարցրել էր՝ ինչո՞ւ են «Իմ քայլի» պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին և ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում:

Այս առիթով Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «ՄԻՊ-ի հետ մեր այդ փուլի հանրային, ոչ ուղիղ խոսակցությունը իր` ընդդիմության գործողությունների մասին օբյեկտիվ գրառումից հետո այս պահի համար համարում եմ փակված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031