Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել ՀՀ առաջնորդությունը. Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների

Դեկտեմբեր 25,2020 21:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.

Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։

Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։

Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։

Այս ամենը, սակայն, որեւէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու եւ ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց եւ՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։

Այդ պաշտոնի եւ երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ եւ ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։

Նաեւ պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաեւ պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը...

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2020 թ. դեկտեմբերի 25, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031