«Մեզ աշխարհն ասում էր, պետք է գնալ զիջումների և վերջ տալ այս ստատուս քվոյին, բայց մենք մարտահրավեր նետեցինք ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Եվ չպետք է զարմանալ, որ ՌԴ-ն մեր մաքսիմալիստական դիրքորոշումը չպաշտպանեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմին։
Անդրադառնալով 17 կուսակցությունների ձևավորած Հայրենիքի փրկության շարժմանը՝ քաղաքագետն ասում է, որ նրանցից եկող ազդակներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ մարդիկ պատերազմի արդյունքից ոչ մի դաս չեն քաղել։
«Եվ նրանք կրկնապատկված եռանդով քարոզում են այն թեզերը, որոնք հանգեցրեցին այս պատերազմին՝ հակաթուրքական կոալիցիա, ռևանշի պատրաստվելու բացահայտ հայտարարություններ»,- հավելում է Ա․Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութ