«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ուժի կիրառմամբ Երեւանի փողոցների բանուկ մասից դուրս բերող ոստիկաններից փորձում էր պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ այսօր Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018 թվականին նույն արարքի համար այնպիսի բռնի ուժ չէր կիրառվում, ինչպես այսօր նրա հրաժարականը պահանջող էլիտայի նկատմամբ:
«Ես ուզում եմ հասկանալ: 2018 թվականին այս մարդիկ նույն ձեւով, խաղաղ ճանապարհով բոլոր հաղորդակցության ուղիները փակելով եկան իշխանության, այսինքն՝ իրենց պահանջի կատարմանը: Մենք նույն ձեւով անում ենք: Դուք մեզ խորհուրդ տվեք: Ի՞նչն ենք սխալ անում, ի՞նչ է փոխվել: Ես ուզում եմ ձեր հետ քննարկել: Մեզ օգնեք: Ո՞րն է մեր սխալը: Կարո՞ղ է պետք է ինչ-որ համաձայնություն լիներ, կամ օտար երկրից մի… ի՞նչ էր պետք: Պայմանավորվածությո՞ւն կար Ղարաբաղը հանձնելու՝ տվեցիք իշխանությունը, որ գան, որ ապականե՞ն: 30 տարվա ամբողջ արդյունքները, փոշիացրեցին, զրոացվեցին, հազարավոր զոհեր տվեցին: Փաստորեն, այդ մարդկանց դուք թույլ էիք տալիս իրենց խաղաղ ակցիաներն անել, մեզ թույլ չեք տալիս: Մենք ասում ենք՝ ձախողված, պարտված մարդը պետք է հեռանա: Ամոթ է, աբուռ պետք է ունենալ, պատիվ պետք է ունենալ»,-ասում էր Արա Սահակյանը:
Իսկ այդ ընթացքում ցույցի մասնակիցները նկատեցին, որ իրենց հետ անհարգալից վարված ու ուժ կիրառելու հրահանգ տված փոխգնդապետ ոստիկանն անհետացել է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ