Ազգային ժողովի մատույցներում Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող ցուցարարներին ոստիկանությունը ցույցը դադարեցնելու ժամանակ էր հատկացրել: Երբ այդ ողջամիտ ժամանակը լրացավ, մի փոխգնդապետ մոտեցավ ելույթ ունեցող ցուցարարին, հրահանգեց ազատել տարածքը, եւ անմիջապես ուժ կիրառվեց:
Հրմշտուքի ժամանակ մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Ոստիկանը բարձր տոնով քաղաքացուն դիմեց «արա»-ով, ինչին վերջինը պատասխանեց. «Իմ հետ «արա»-ով չխոսես: «Արա»-ն քո փսլնքոտ վարչապետն ա»:
Մեկ ուրիշ քաղաքացի էլ հիշեցրեց, որ երբ 2018 թվականին այն ժամանակվա ընդդիմադիր այսօրվա վարչապետը փողոցներ էր փակում, այս նույն ոստիկանությունը նրա նկատմամբ այսպիսի ուժ չէր կիրառում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ