Երեւանում շարունակվում են Նիկոլ Փաշինյանին անհապաղ հեռացնելու եւ օրենքի սահմաններում պատժելու պահանջով անհնազանդության ցույցերը:
Ցուցարարները հայտարարում են, որ իրենք եւ իրենց հետ փողոցները հեղեղած հազարավոր քաղաքացիները իսկապես ազգի էլիտան են, որը չի հանդուրժում ոչ Արցախի կապիտուլյացիան, ոչ էլ Հայաստանի տարածքները մետր առ մետր Ադրբեջանին հանձնելը: Նրանք չեն հանդուրժում, որ ադրբեջանցին այսօր ընդհուպ մոտեցել է Սեւանի ափերին:
Կարդացեք նաև
Ցուցարարները պարտվողական այս քաղաքականության մեղավոր համարում են, իրենց խոսքով ասած, վարչապետի աթոռը զբաղեցրած անձին, ու անհնազանդության երթերն անցկացնում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ