Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը

Դեկտեմբեր 25,2020 19:44

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Մանուկյանի նախագահությամբ դեկտեմբերի 25-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը:

Արտակ Մանուկյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու կարեւորել նրա մասնագիտական կարողությունները: «Թեկնածուն ունի բավարար տեսական գիտելիքներ»,- ասել է մշտական հանձնաժողովի փոխնախագահն ու կարեւոր համարել դրանց կիրառումը համակարգի խնդիրների լուծման գործում»

Նշվել է նաեւ, որ Կարեն Առուստամյանը 2005 թվականից աշխատում է Հաշվեքննիչ պալատում, տնտեսագիտության թեկնածու է: Նա իր խոսքում ընդգծել է Հաշվեքննիչ պալատի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման կարեւորությունը:

Պատգամավորների հարցերն առնչվել են ԱԺ-ի եւ ՀՊ-ի միջեւ գործակցությանը, հաշվեքննության որակի բարձրացմանը, կառույցի գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, կադրերի վերապատրաստմանն ու ներքին աուդիտի խնդիրներին:

Մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031