Լրահոս
Օրվա լրահոսը

«11 տուն Որոտանից արդեն անցնում է Ադրբեջանին ու այդ մարդկանց տրվել է ՀՀ կադաստրի վկայական, այդ ո՞նց դարձան այդ տարածքները վիճելի տարածք». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 25,2020 18:45

«Սյունիքից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանն ասում՝ եկեք հետայսու Սյունիքի հետ կապված այդքան չդնենք-վեկալենք: Ասել է՝ այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են եղել եւ Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, չի նշանակում, որ Որոտան համայնքը, ըստ էության, Հայաստանի համայնքի հողակտոր է: Այդ մարդկանց տները՝ 11 տուն Որոտանից արդեն անցնում է Ադրբեջանին ու այդ մարդկանց տրվել է ՀՀ պետության կադաստրի վկայական, այդ ո՞նց դարձան այդ տարածքները վիճելի տարածք»,- այսօր «Սահմանամերձ շրջաններում ստեղծված վիճակն ու լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ դե ֆակտո, ՀՀ իշխանություններն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նաիրա Զոհրաբյանը այսօր զանգահարել է ԳԱԱ ու ճշտել. «Բոլոր միաբերան ասում են՝ GPS-ով հնարավոր չէ հայրենիքի սահմաններ ճշգրտել, պիտի գեոդեզիստներ հրավիրել: Ո՞վ է տվել Նիկոլ Փաշինյանին լիազորություն մեր սահմանները ճշգրտել այն քարտեզով, որը ձեռնտու է ադրբեջանական կլանին: Սա պետության, պետականության հանձնում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որոտանում թուրքեր/ադրբեջանցիներ չեմ գրում,որովհետև նրանք ադրբեջանի քաղաքացիներ չեն եղել,այլ Հայաստանի/ապրել են,որոնք 1990-91թ.թ. իրենց տները փոխանակել են Բաքվում բնակվող հայ ընտանիքներին պատկանող բնակարանների հետ,նունն էլ տեղի է ունեցել Շուռնուխ գյուղում բնակվող թուրքերի հետ:
    Ընդհանրապես հորդորում եմ Հայաստանում ծնված,մեծացած,ուսում ստացած թուրքին ադրբեջանցի չանվանել:Ադրբեջանցի դա քաղաքացիություն է նշանակում,ոչ թե ազգություն:Օրինակ Վրաստանում թուրքեր են բնակվում,որոնք ադրբեջանում,հնարավոր է,երբեք չեն եղել,իսկ մենք նրանց ադրբեջանցի ենք անվանում….,դրանով ադրբեջանցիների ,,բանակը,,ավելի ենք մեծացնում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031