Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախ` խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և երկրորդ այս ամենը բացարձակապես կապ չունի խոսքի ազատության հետ». Արթուր Հովհաննիսյանը՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի առիթով

Դեկտեմբեր 25,2020 18:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ: Նախագծի հիմնական զեկուցողը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է:

Նախագծի հիմնավորումներում  Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ Ձեզ կմեղադրեն նրանում, որ հիմնավորման մեջ դնելով Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումները, դրանով սահմանափակվում է խոսքի ազատության իրավունքը, մանավանդ, որ շատ դեպքում «Իմ քայլի» պատգամավորներն էլ, Դուք էլ Ձեր գրառումներում տարատեսակ արտահայտություններ եք թույլ տվել, որոնք գուցե շատերը համարեն էթիկապես անթույլատրելի: Նա պատասխանեց. «Նախ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և երկրորդ այս ամենը բացարձակապես կապ չունի խոսքի ազատության հետ»։

Մեր հակադարձմանը՝ այդ դեպքում, Ձեր բնութագրմամբ, եթե խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, իրավաչափ չի՞ լինի արդյոք նաև այն, որ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորների գրառումների հիման վրա էլ իրավական ընթացք տրվի, նա պատասխանեց. «Եթե անձը օրենքին հակասող գործողություն կամ արտահայտություն է արել, ապա ի՞նչ կապ ունի նրա զբաղեցրած դիրքն ու կարգավիճակը։ Եթե կա հիմք նման ընթացք տալու, ապա խնդրեմ»։

Արթուր Հովհաննիսյանը նաև հորդորեց սպասել մինչև քննարկման օրը ու ասաց՝ ամեն բան հիմնավորման մեջ գրված է, և դրանից դուրս ասելիքը կհնչի լիագումար նիստերի դահլիճում, թե՛ իր, թե՛ ասելիք ունեցող՝ իր գործընկերների կողմից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031