Ռուսաստանը 2 մլն շվեյցարական ֆրանկ (2.25 մլն դոլար) ներդրում է կատարել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեում՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծման համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ ԿԽՄԿ բյուջե կամավոր ներդրում է կատարվել 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հետևանքների կարգավորման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկման հետ կապված ծախսերը հոգալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ այդ ուղղությունը դարձել է «Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի միջև բեղմնավոր համագործակցության» առաջնահերթություններից մեկը:
«Մեր կողմից ձեռնարկվում են մասշտաբային ջանքեր տարածաշրջանի քաղաքացիական բնակչության օգնության և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ»,- նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ Մոսկվան բաց է կոմիտեի հետ համագործակցության համար և հույս ունի, որ արդյունավետ աշխատանքը կշարունակվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ