Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ Նաիրա Զոհրաբյանին զրկել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի լիազորություններից

Դեկտեմբեր 25,2020 17:15

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ:

Նախագծի հեղինակը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է:

Որպես հիմնավորում բերված են Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումները: Օրինակ՝ այն, որ դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը կատարել է գրառում, որը մեջբերված է հիմնավորման մեջ. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»:

Նաիրա Զոհրաբյանի դեկտեմբերի 22-ի գրառումը ևս մեջբերված է հիմնավորման մեջ: Մասնավորապես ներկայացված է հետևյալ հատվածը. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031