«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 80 մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի՝ հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 77 կգ՝ Վարուժան Գրիգորյան, 82 կգ՝ Արտավազդ Վարդանյան, 87 կգ՝ Վիգեն Նազարյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան:
Առաջնության արդյունքներով կհամալրվի ազգային հավաքականը, որին մարզչական շտաբը երկշաբաթյա արձակուրդ է տվել: Մրցաշրջան 2021-ին նախապատրաստությունը կսկսվի, հավանաբար, հունվարի 7-ից՝ Ծաղկաձորում նախատեսվող ընդհանուր ֆիզպատրաստվածությանը նվիրված ուսումնամարզական հավաքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ