Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները:
Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:
79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:
25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Կարդացեք նաև
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՖՖ