Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորից կգնամ թուրքերի հետ բանակցելու». անհետ կորածի ծնողը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Դեկտեմբեր 25,2020 16:18

Մոտ երեք ժամ այսօր Արցախում անհետ կորած զինվորների ծնողներից մի քանիսը կառավարությունում հանդիպում ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ նրանք երեկ փակել էին Բաղրամյան պողոտան՝ իրենց որդիների որոնման հետ կապված պահանջներ ներկայացնելով իշխանությանը: «Այո, Նիկոլ Փաշինյանն է ընդունել մեզ ու լսել բոլորիս հարցերը: Իմ համար զրո է հանդիպումը»,-լրագրողների հետ զրույցում հանդիպումից հետո ասաց ծնողներից մեկը:

Հայրը նշեց, որ իր համար ոչ մի բան չփոխվեց դրա արդյունքում, ոչ մի հարցի լուծում չեղավ. «Բոլորս էլ հարցեր ենք բարձրաձայնել, բայց իմ անունից եմ ասում, որ հարցերիս պատասխանները չեմ ստացել, բավարարված չեմ մեր կառավարությունից: Նորից գնալու եմ թուրքերի հետ բանակցելու»:

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել վարչապետի հետ, հայրն ասաց, որ հիմա չի կարող մանրամասներն ասել: Ապա դիմեց լրագրողներին, դժգոհեց, որ հեռարձակում են այն, ինչ իրենք են նախընտրում, կիսատ են ցուցադրում, քաղաքական ենթատեքստ տալիս իրենց դժգոհությանը:

Թե հետո ինչ գործողությունների կդիմի, ծնողը նշեց, որ եթերով չի բարձրաձայնի, մյուսներն էլ չխոսեցին:

Ռուսական ԶԼՄ-ները եւս կառավարության դիմաց էին, փորձեցին ծնողներին հարցեր հղել, սակայն նույն տղամարդը միայն շնորհակալություն հայտնեց ռուսական խաղաղապահ առաքելությանը, Վլադիմիր Պուտինին ու ասաց, որ օգտակար որեւէ բան չլսեց հանդիպման ժամանակ: Այլ մանրամասներ նախընտրեց չբարձրաձայնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031