Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է պատերազմ տեսած երեխաներին ամանորյա հրաշքը վերադարձնելը. «Երևան, իմ սեր» հիմնադրամը հյուրընկալել է Հադրութից տեղահանված ընտանիքների երեխաներին

Դեկտեմբեր 25,2020 16:40

«Երևան, իմ սեր» հիմնադրամն Ամանորին ընդառաջ՝ Հադրութից տեղահանված և Հայաստանում ապաստանած ընտանիքների մի քանի տասնյակ երեխաների համար կազմակերպել է ինտերակտիվ միջոցառում, որի շրջանակում երեխաները ծանոթացել են հայկական գրական ու մշակութային ժառանգությանը և ցուցադրել իրենց գիտելիքները, հանդիպել Ձմեռ պապի հետ:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Հրայր Ղամբարյանը նշել է, որ հատկապես կարևոր է պատերազմ տեսած ու դրա հետևանքով տեղահանված երեխաներին վերադարձնելու մանկությունն ու ամանորյա հրաշքը:

«Չնայած այս տարի նրանց տեսած չարիքներին և դժվարություններին՝ երեխաների ակնկալիքները նույնն են մնում: Ուստի որոշեցինք այս փոքրիկ միջոցառմամբ ոգևորել նրանց և հավաստիացնել, որ ամեն բան լավ է լինելու»,- ասել է Հրայր Ղամբարյանը:

Միջոցառման ավարտին Ձմեռ պապը նվերներ է հանձնել փոքրիկներին:

Նշենք, որ պատերազմի առաջին օրերին «Երևան, իմ սեր» հիմնադրամը հանդես էր եկել մեկ այլ նախաձեռնությամբ, որի շրջանակում հոգեբանական աջակցություն էր տրամադրվել Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:

«Երևան, իմ սեր» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031