«Այս անգամ խոսքը վերաբերում էր ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին։ Որեւէ պարզաբանում չեմ տվել, բացատրություն չեմ տվել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկար։ Ինչ-որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթները։ Սա հայրենիքի փրկության պայքար է։ Որեւէ մեկը ճնշում գործադրելով՝ մեզ լռեցնել չի կարող»,- ոստիկանությունից դուրս գալով ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր կրկին հրավիրել էին հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ բոլոր այն կարծիքները, թե պայքարը կարող է մարել, սխալ են․«Վստահեցնում եմ, որ նման բան տեղի ունենալ չի կարող, եւ պայքարը գնալով ավելի է թեժանալու։ Ամեն ինչ անելու ենք, որ Նոր տարին սկսենք առանց Նիկոլի։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ 2021-ը Նիկոլով սկսենք, ուրեմն այդ գիշերվանից սկսած՝ նույն վճռականությամբ, շարունակելու ենք պայքարը»:
Այսօր եւ հաջորդ օրերին եւս անհնազանդության ցույցերը շարունակվելու են։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ