Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին

Դեկտեմբեր 25,2020 15:54

Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:

Visa-ի ներկայացուցիչները շնորհավորել են Յունիբանկին հիանալի արդյունքների համար և հույս հայտնել, որ գալիք 2021թ.-ին բանկի հետ միասին ավելի շատ նախագծեր կիրականացվեն:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է Visa բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել նաև անհպում եղանակով: Visa անհպում քարտերի միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Այդպիսով հաճախորդը հնարավորություն է ստանում վճարել գնումների դիմաց  ավելի արագ և անվտանգ եղանակով՝  առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը  կատարում է ինքնուրույն:

Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է  ներբեռնել App Store– ից կամ Google Play– ից:

«Շնորհակալ ենք Visa-ին բարձր գնահատականի և մրցանակի համար: Վստահ ենք, որ ապագայում մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝  հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում», – նշել է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031