Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը՝ ՄՈԳՈ վարկային կազմակերպության բարձր տոկոսների մասին

Դեկտեմբեր 25,2020 15:23

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը մինչ այս պաշտոնի նշանակումը աշխատել է «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, ընդունում է՝ այդ վարկային կազմակերպության տոկոսադրույքները բարձր են։ Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներից մեկի հարցին՝ մի երկրում, որտեղ ամեն երրորդն աղքատ է, ամեն հինգերորդը՝ ծայրահեղ աղքատ, սոցապ նախարար են նշանակում մի մարդու, որը տնօրեն էր մի կազմակերպության, որը ահռելի բարձր տոկոսով վարկեր է տրամադրել, նախարարը պատասխանեց․«Դուք ասում եք՝ 400 տոկոս տոկոսադրույք վարկ, նման բան չկա»։

Ճշտող հարցին՝ արդյոք բարձր չէ այդ կազմակերպության տոկոսադրույքը, նախարարը պատասխանեց․ «Եղել է բարձր։ Ես աշխատել եմ վարկային կազմակերպությունում գործադիր տնօրեն այնպես, ինչպես դրանից առաջ աշխատել եմ տարբեր բանկերում, կատարել եմ օրենքով սահմանված աշխատանք։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կապ ունի իմ աշխատանքը այսօրվա իմ զբաղեցրած պաշտոնի հետ՝ կապ չունի այնքանով, որքանով տարբեր ոլորտում են, եւ այն աշխատանքը, որը կատարում եմ, դրա գնահատականը տրվում է որպես նախարար իմ կատարած աշխատանքով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031