2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով և ավարտվում է Արցախյան պատերազմով և քաղաքական անկայունությամբ: Արդյունքում ստեղծվել է ծայրահեղ բարդ տնտեսական իրավիճակ, ինչն անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու պետական ֆինանսների կայունության վրա՝ հանգեցնելով պետական պարտքի կտրուկ աճին:
Միևնույն ժամանակ, առկա ճգնաժամերի (անվտանգային, տնտեսական, քաղաքական, սոցիալական) պայմաններում, ևս մեկի՝ կառավարության պարտքի ճգնաժամի առաջացումը ՀՀ տնտեսության համար աղետալի հետևանքներ կունենա:
Սույն վերլուծությունը միտված է ուսումնասիրելու 2020 թվականի շոկերի ազդեցությունները ՀՀ կառավարության պարտքի վրա:
Դիտարկվել է կառավարության պարտքի դինամիկան, ուսումնասիրվել են կառավարության պարտքի շեշտակի աճի պատճառները և հետևանքները 2020 թվականի կտրվածքով, ինչպես նաև քննարկվել են կառավարության պարտքի սպասվող միտումները առաջիկա տարիներին:
Կարդացեք նաև
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ