Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի հայր. «Մեղավորները պիտի պատասխան տան և կտան»

Դեկտեմբեր 25,2020 14:44

«Շուշի» եւ «Ակունք» թերթերի նախկին գլխավոր խմբագիր Կարեն Միրզոյանը, որի որդին՝ Արենը զոհվեց արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա  է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունն իրավունք չուներ:

Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար:

Մեղավորները պիտի պատասխան տան և կտան»:

Նրա այս հայտարարությանն արձագանքել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. «Զոհված զինվորի հայր Կարեն Միրզոյանը պատրաստվում է դատարան դիմել: Նա գտնում է, որ հրամանատարությունը ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի որդին փրկվի: Ճիշտ է անում, մենք ստալինյան ժամանակներում չենք ապրում: Սահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է: Իր «եֆրեյտորական ռազմավարությամբ» Նիկոլը բանակին տվել է մահապարտության հրաման եւ մի սերունդ կործանել: Եվ եթե պատկան մարմինները նրա դեմ քրեական գործ հարուցելու քաջություն չունեն, մնում է, որ բոլոր զոհվածների հարազատները հետեւեն Կարեն Միրզոյանի օրինակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031