Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Տղերք, դուք երկրին ու պետությանն եք ծառայում, այն էլ մեր հարկերով, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը»

Դեկտեմբեր 25,2020 13:58

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող մեր երիտասարդներին ու խոթում մեքենաները:

Երբ աչքիս առաջ հերթական զոհին հինգ-վեց հոգով շրջապատեցին ու թևերը դաժանորեն ոլորելով, գլխին բութ ու ծանր հարվածելով առևանգեցին ազատամարտիկ երիտասարդ ընկերոջս, ճչոցով բղավեցի.
– Ա՜յ …, ինչո՞ւ ես այդքան բիրտ ուժ գործադրում, հարվածում տղայի գլխին, այս տղան օրեր առաջ է առաջնագծից վիրավոր վերադարձել:

Ջոկատից մեկը պատասխանեց,
-Մենք էլ ենք 44 օր Ղարաբաղ էլե:

Այս օրերին ինձ հանդիպած գրեթե բոլոր ոստիկանները միաբերան նույն բանն են ասում:

Չգիտեմ… դժվարանում եմ հավատալ:

Պատերազմով անցած մարդն այդ նույն պատերազմում իրեն նվաստացրածին, Շուշիի մշակույթի տան փլատակների տակ իր ոստիկան ընկերներին զոհաբերածին, խաղաղ կյանքում իրենից մահակ ու կամակատար դարձրածին՝ այդպիսի կրքով, ապակե անհաղորդ հայացքով չի պաշտպանի:

Ոչ էլ պատերազմով անցածը նույն պատերազմով անցած, մահվան աչքերի մեջ նայած հայ երիտասարդին հակառակորդի ու գիշատչի հայացքով չի նայի:

Հետո, ես երկար ու սարսուռով էի նայում կարմիրբերետավորների աչքերին. նրանց բացակա աչքերում դատարկություն ու անողոքություն տեսա, ուժ գործադրելու ծարավ, հաստատվելու կենդանական կորով…

Տղե՜րք, կարմիր բերետավոր տղերք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա, ես ձեր աչքերում վիրավոր հայրենիքի զգացում չտեսա, ես ձեր աչքերում ապագայի տագնապ չտեսա, ես ձեր աչքերում մարդեղենություն չտեսա:

Տղերք, դուք երկրին ու պետությանն եք ծառայում/այն էլ մեր հարկերով/, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը:
Նիկոլ, էս ինչ ես անում, արյան գետեր սարքելու հրաման Շուշիում տայիր, այ ինքնահռչակ գերագույն հրամանատար:

Հ.Գ.
Եթե էդ կրքով թուրքի դեմ կռվեիք /եթե իրապես կռվել եք/ գուցե հաղթեինք…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031