Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս 107 ընտանիք հատուցում կստանա. Զինծայառողների ապահովագրության հիմնադրամը ներգրավված չէ շահառուների փաստաթղթերի փաթեթի պատրաստման մեջ

Դեկտեմբեր 25,2020 13:48

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ ենք սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո դեռևս միայն 476 հատուցում կատարել:

Ուզում ենք տեղեկացնել, որ Հիմնադրամը հատուցումներ կատարում է ՊՆ-ից ստացված դեպքերի վերաբերյալ ամբողջական փաթեթի ուսումնասիրությունից և հաստատումից հետո: Հիմնադրամը որևէ կերպ ներգրավված չէ շահառուների փաստաթղթերի փաթեթի պատրաստման կամ հավաքագրման մեջ:

Պաշտպանության նախարարությունից զոհված զինծառայողի դիմում-փաթեթը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հիմնադրամը որոշում է կայացնում հատուցում տրամադրելու վերաբերյալ: Եվս 3 օր պահանջվում է բանկային փոխանցումն իրականացնելու համար:

Հիմնադրամի՝ դեկտեմբերի 23-ի նիստի որոշմամբ ևս 107 ընտանիք հատուցում կստանան առաջիկա օրերին՝ շահառուների թիվը դարձնելով 583:

Հիմնադրամի առաքելությունն է՝ երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ տրամադրել յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։

📲 Նոր հատուցումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին և կայքին:

Զինծայառողների ապահովագրության հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031