Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների համար օժանդակություն է ցուցաբերում ավելի քան 11 տարի. 2020 թ.-ին մոտ 1.300 մլն. եվրո է հատկացվել

Դեկտեմբեր 25,2020 13:38

Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  իրականացվել են մոտավորապես  մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված՝ CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է  հատկացվել ՀՀ կառավարությանը.  տրամադրվել է  լրացուցիչ կես միլիոն եվրո գումար՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի ֆինանսավորման համար: Այս աջակցությունը  պետական բյուջեի համար  հավելյալ օժանդակություն էր, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ֆինանսական ազատ միջոցներ արտակարգ դրության պայմաններում թիրախային այլ բնագավառների աջակցության համար:

CNF-ը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին օժանդակություն ցուցաբերում է ավելի քան 11 տարի: 2021-ին Կովկասի բնության հիմնադրամի ծրագրերը շարունակվելու են՝ ուղղված մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության աջակցությանը:

Կովկասի բնության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031