Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 25,2020 11:50

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ռազմական դրություն մտցնեն հօգուտ թշնամու։ Հայաստանը այդ հարցում միակն է։

Սեպտեմբերի 27-ին մտցվեց ռազմական դրություն։

Ռազմական դրության պայմաններում իբրև թե պետք է պահեստազորի և տեխնիկայի համընդհանուր զորահավաք կազմակերպեին, բայց այն կառավարության կողմից միտումնավոր ձախողվեց, ինչը ձեռնտու էր միայն թշնամուն։

Կոչ արվեց կամավորական ջոկատներ ստեղծել, որի համար ռազմական դրություն բոլորովին պետք չէր։

Ռազմական դրության պայմաններում, արգելվեց պաշտոնական ստից ու կեղծիքից բացի, այլ կարծիք։ Սա ևս ձեռնտու էր միայն թշնամուն, որովհետև թիկունքը հաղթական պարտության մասին իմացավ միայն այն դեպքում, երբ Շուշին պաշտոնապես հանձնված էր, իսկ Նիկոլն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունը։ Այսինքն` հայրենիքի մեծ մասը վաճառելու գործարքը։

Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։

Կապիտուլյացիայից հետո, ռազմական դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ հանվել են, բացառությամբ Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանափակմանը։ Սա ևս ձեռնտու է թշնամուն, որովհետև Ադրբեջանը որտեղի՞ց պետք է գտներ Նիկոլի պես դավաճան, որը կամավոր հիմունքներով ՀՀ գյուղերը ևս հանձնի թշնամուն։ Բացի այդ, ոչ միայն հանձնի հողերը, այլ նաև ոստիկանական բիրտ ուժով պայքարի իր արժանապատիվ քաղաքացիների դեմ։

Հայաստանում միայն հիմարները չեն համաձայնվի այն մտքի հետ, որ ՀՀ ում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը ձեռնտու է եղել բացառապես Ադրբեջանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031