Դեկտեմբերի 29-ին Սոչիում տեղի է ունենալու ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ժամանակ գործընկերները քննարկելու են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման ընթացիկ հարցերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում։
Զախարովան նշել է, որ ռուս գործընկերոջ հրավերով Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնելու է Սոչի՝ մասնակցելու ռազմավարական պլանավորման համատեղ խմբի VIII հանդիպմանը, որի շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկը նվազագույնի հասցնելու և կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա:
ՌԴ ԱԳ ներկայացուցչի խոսքով, ուշադրության կենտրոնում լինելու է նաև ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության հարցը:
Ermenihaber / Regionmonitor.am