ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ պայքարել եմ անօրինականության, կաշառակերության և նման երևույթների դեմ։ Չեմ խնայել, ոչ նյարդեր, ոչ առողջություն, ոչ ժամանակ, միայն թե մեր երեխաներն ապրեն ավելի լավ և ապահով երկրում։ Մի պահ ստացանք հնարավորություն մեր երկիրը զարգացնելու և կայացնելու։
Սակայն․․․ Իշխանության եկած քաղաքական ուժը գերազանցեց իրեն նախորդած բոլոր քաղաքական ուժերին, սակայն գերազանցեց պոպուլիզմի, դեմագոգիայի, անգրագիտության, անօրինականության, ցուցարարների նկատմամբ բռնության, սրբապղծության մեջ․․․ ցանկը կարելի է շարունակել։
Հիմա ես ինձ հարց եմ տալիս, արդյոք այն ինչ արել եմ, ճի՞շտ եմ արել, եթե իմանայի թե ինչ հետևանքներ ենք ունենալու ապագայում՝ այլ կերպ կվարվեի։
Ամենազավեշտալին այն է, որ այն քաղաքական ուժերին, որոնց մեղադրում էինք կաշառակերության և անօրինականության մեջ, այսօր նրանք են ոտքի կանգնել երկիրը կործանողից ժամ առաջ ազատվելու համար»։
Կարդացեք նաև