Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի 30 ՀԷԿ-երի կորուստը կազդի Հայաստանի հոսանքի գնի վրա»

Դեկտեմբեր 25,2020 11:37

Հայաստանի բնակիչների և բիզնեսի մի մասի համար հոսանքի գինը կթանկանա։ Որպես թանկացման պատճառ պաշտոնապես նշվում է նաև այն, որ Արցախից այլևս չի ներկրվի 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս կորուստի հետևանքով, եթե նախկինում էլեկտրաէներգիան արտադրվում էր ավելի մաքուր, ջերմոցային գազեր չարտանետող ՀԷԿ-երի միջոցով, առաջացած տարբերությունը Հայաստանը կարտադրի վառելիքի այրման միջոցով՝ ՋԷԿ-երում, ինչն ավելի թանկ է և կլիմայի փոփոխության վրա կունենա իր բացասական ազդեցությունը՝ միայն Երևանի նոր ՋԷԿ-ը տարեկան կարտանետի 785,000 տոննա CO2 համ․։

Ի՞նչ են անում պատկան պետական մարմինները։ Շարունակում են չլսել մասնագետներին, լռել, ստանալ աշխատավարձ՝ վատնել հարկատուների քրտինքով ստեղծված միջոցները։

Հայկ ԱԿԱՐՄԱԶՅԱՆ,
տ․գ․թ․ բնապահպան-ճարտարագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031