Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։
Մեզ հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ իր եղբորը երեկ չեն թողել մտնել տուն․ «Ժամկետ են դրել, ռուս խաղաղապահներն են այստեղ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: