Խոսելով Սյունիքի անվտանգության միջազգային երաշխիքների ձևավորման մասին՝ սահմանների տեղորոշման առումով, վարչապետ Փաշինյանը տալիս է մտորումների տեղիք:
Եթե չլինի այդ տեղորոշումը, ապա կլիներ հարձակո՞ւմ Սյունիքի վրա: Դա նշանակում է, որ անվտանգության հայ-ռուսական երաշխիքը չի՞ աշխատում, եթե կա հավելյալ երաշխիքի անհրաժեշտություն: Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունների տողատակում խոստովանություն չէ, որ Սյունիքում կատարվողը, ադրբեջանցիների այդ տուն առ տուն մարտնչող հավակնությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը: Որովհետև Ռուսաստանի հովանու ներքո կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրի որևէ տողում ակնարկ իսկ չկա Սյունիքի սահմանային տեղորոշման մասին: Փոխարենը հայտնի է, որ արձանագրվում է՝ բանակները կանգնում են այնտեղ, որտեղ էին պատերազմի դադարի ժամանակ: Ըստ այդմ, ինչո՞ւ է հետ քաշվել հայկական բանակը:
Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այդ հարցին: Թեև, կառավարության նիստում գուցե հնչել է պատասխանը, և Փաշինյանը ավելին ասել չի կարող, այլ կերպ ասած՝ չի կարող ասել, որ հայկական զինուժին Սյունիքի «միջազգայնորեն ճանաչված» սահման հետ քաշվել պարտադրել է Ռուսաստանը:
Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծել այդ հարցերը, այդ թվում՝ հնարավոր պարտադրանքի հարցը, եթե դա պարտադրանք է, ապա պետք է հեռանա ժամ առաջ, և գա ուժ, կամ գործիչ, որը կլուծի այդ հարցը: Բայց ամբողջ խնդիրը և իրավիճակի քաղաքական ողբերգականությունն այն է, որ պարզ չէ, թե ով կստանձնի այդ հարցը լուծելու պատասխանատվություն: Կառավարությունը գլխավորելու պատասխանատվություն ստանձնելը մի բան է, իսկ կոնկրետ Սյունիքի սահման պահելը՝ բոլորովին այլ: Այդ պատասխանատվությունը չստանձնեց ու չի ստանձնում գործնականում ոչ մի քաղաքական սուբյեկտ:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումները մշտապես կատարվել են հայերի հաշվին՝թե ցարի ,թե սովետական իշխանության և թե ներկայիս իշխանությունների օրոք՝ոշինչ չի խոխվել և չի էլ փոխվելու,մամավանդ .որ այս գործընթացների ,,քավորը,,Լավրովն է:
Գոնէ, ընդիմադիր որևէ ներկայացուցչության մակարդակով Լավրովին նախատեինք,որ նա խախտում էր համանախագահների անկողմնակալության սկզբունքը: