Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծառայող, Խաչիկ դպիր Վարդանյանն այն հոգևորականների թվում էր, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությանն ու մեկնեց Արցախ՝ մարտնչող զինվորի հետ, զինվորի կողքին լինելու:
Պատերազմող Արցախում գտնվող շուրջ 70-ից ավելի հոգևորականներից երկուսն ընկան հանուն հայրենիքի, մեկն անհետ կորած է համարվում, իսկ երեքը տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ ստացան, որոնցից մեկը Խաչիկ Վարդանյանն էր: Ժամկետային զինծառայողների հետ առաջնագծում գտնվող զինվորների համար սնունդ տեղափոխելու ժամանակ հրետանու կրկնակի հարվածների տակ հայտնված Խաչիկը, մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց բացի, կորցրել է աջ աչքը, ձեռք բերել խլություն:
– Հոգևորականի ներկայությունն ի՞նչ ազդեցություն ուներ մարտնչող զինվորի համար:
– Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ իսկապես հոգևորականի ներկայությունը կարող է ոգեշնչել կռվող զինվորին, ուժ տալ նրան, բայց ինքս տեսա ու զգացի դա: Եթե անգամ հոգևորականը ոչինչ էլ չխոսի, այլ զուտ ֆիզիկապես ներկա լինի այնտեղ, դա զինվորին տալիս է բացարձակ մեծ ուժ, ոգևորություն, կամք:
Կարդացեք նաև
Չեք պատկերացնի, թե ինչպես էին զինվորները (խոսքը ժամկետայինների մասին է, իհարկե, ՄՈԲ-ի տղաները նույնպես) ոգևորված մեր ներկայությունից:
Մեզ ամենաշատը հարցնում էին, թե երբ է պատերազմը վերջանալու: Դե, որ տեսնում էին՝ հոգևորական ես, մտածում էին, որ ամեն բան գիտես: Հաճախ նաև հարցնում էին, ավելի ճիշտ՝ ոչ թե հարցնում էին, այլ կարծես վկայում, որ Աստված մեզ հետ է, որ մեզ մենակ չի թողնի: Ու դա ասում էին նաև նրա համար, որ մենք՝ հոգևորականներս, հաստատեինք: Իսկապես զինվորների շուրթերից հնչում էր դա որպես համոզմունք, ու մենք էլ հաստատում էինք, որ, այո՛, Աստված մեզ հետ է:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում