Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ երկ­րի սահ­ման­ներն ա­ջից, ձա­խից կտրտ­վում են, ի­րենք տու­գանք են չե­ղար­կում. «Իրատես»

Դեկտեմբեր 25,2020 08:00

Խայ­տա­ռակ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից մե­կու­կես ա­միս է ան­ցել։ Սա այն ժա­մա­նա­կա­հատ­վածն էր, որ հայ­կա­կան կող­մը թե­կուզ պարտ­ված, բայց բարդ բա­նակ­ցու­թյուն­ներ պի­տի վա­րեր ու հնա­րա­վո­րինս չե­զո­քաց­ներ այն մեծ վտանգ­նե­րը, որ մեր գլ­խին են կախ­ված։ Սա­կայն, հաշ­վի առ­նե­լով այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րը, կա՛մ բա­նակ­ցու­թյուն բա­ցար­ձակ չկա, կա՛մ կա, բայց հա­կա­ռակ տրա­մա­բա­նու­թյամբ։ Տպա­վո­րու­թյուն է, որ Երևա­նից դուրս գա­լուց հե­տո կա­րող ես գե­րի ընկ­նել։

Ե­ռա­կողմ փաս­տա­թուղ­թի «մո­դե­րա­տոր» Ռու­սաս­տա­նը կա­րող է գե­րի­նե­րի հար­ցում օգ­նել, բայց ա­ռանց հայ­կա­կան կող­մի ակ­տիվ դե­րա­կա­տար­ման չի կա­րող (մեծ հաշ­վով, ի­րեն պետք էլ չէ) Ադր­բե­ջա­նի հետ հօ­գուտ Հա­յաս­տա­նի բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել, ո­րով­հետև ե­թե մենք մեր ներ­սում հայ­տա­րա­րում ենք, թե Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նինն է, Սյու­նի­քի հո­ղերն էլ՝ հե­տը, ի՞նչ ենք ու­զում այդ դեպ­քում։ Ի՞նչ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կամ անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վե­լու մա­սին է խոս­քը։ Ոչ մե­կը չի կա­րող մեզ օգ­նել ու այս ի­րա­վի­ճա­կից դուրս հա­նել, ե­թե ինք­ներս չենք ու­զում դա։

Իսկ մինչ այդ ժո­ղովր­դի կող­մից պա­տանդ առ­ված կա­ռա­վա­րու­թյու­նում շատ «հրա­տապ» հար­ցեր էին լուծ­վում. պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի ՃՈ տու­գանք­ներ են չե­ղարկ­վում։ Ողջ երկ­րի սահ­ման­ներն ա­ջից, ձա­խից կտրտ­վում են, ի­րենք տու­գանք են չե­ղար­կում, իսկ Հա­յաս­տա­նի հեր­թա­կան գյու­ղե­րը հանձ­նե­լու փաս­տի առն­չու­թյամբ էլ ա­նա­մո­թա­բար ա­սում, թե «ցա­վոտ խն­դիր­ներ» կլի­նեն։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031