Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիրը ժամկետ է տվել «Առավոտին»

Դեկտեմբեր 25,2020 12:30
mamul

Դատարանը պարտավորեցրել է «Առավոտին» իր նամակագրի անունից հրապարակել հերքում, որի իրավունքը չուներ՝ քանզի օրենքով չկա սահմանված ազատ խոսքի սահմանափակման նման ձեւ

«Հայցվորի կողմից կա դատարանին ներկայացված խնդրանք՝ պարտավորեցնելու «Առավոտ» օրաթերթին հերքում տպագրելու» հրապարակմանն արձագանքեցին լրագրողական մի քանի կազմակերպությունները: Թվում էր, արտառոց իրավիճակում հայտնված մեր լրատվամիջոցը շունչ կքաշի, բայց ոչ, մի կողմից դատարանը, մի կողմից հարկադիր ծառայությունը, մի կողմից «Առավոտին» նամակ գրած եւ իր ազատ խոսքը լսարանին հասցրած նամակագիր դասախոսը, հայցվորը չեն հանգստանում: «Առավոտը» հայտնվել է մի իրավիճակում, երբ նրան պարտադրում են տպագրել մի տեքստ՝ մեկի անունից, ով տեղյակ չէ տեքստի բովանդակությանը, ով դատարանում նման բան չի ասել:

«Առավոտ» օրաթերթում 2016թ. հունիսի 15-ին ՀՊՏՀ նախկին դասախոս Նորիկ Սարգսյանը հրապարակել էր «Որտեղ է թաղված շան գլուխը» բաց նամակը՝ ուղղված ՀՊՏՀ-ի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին: Այլեւս նախկին ռեկտորը, նախկին պռոռեկտորները՝ Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը եւ ամբիոնի վարիչ Լյուբա Մեհրաբյանը դիմեցին դատարան` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով: «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն դատարանում միայնակ չէր, մեկ այլ ՍՊԸ-ի հետ` «Հրապարակ»-ի մեկ այլ հայցապահանջով ներկայացվեց որպես երրորդ անձ: Պատասխանողը քանի որ Նորիկ Սարգսյանն էր, այս տրամաբանությամբ գործը միացյալ էր քննվում, ինչն  ի սկզբանե սխալ էր, քանի որ կային տարբեր կանոնադրություններով, վարքագծի կանոնագրքերով, խմբագրական գաղտնիքներով առաջնորդվող լրատվամիջոցներ:

Դատական գործընթացից երկու տարի հետո դատավոր Էդիկ Ավետիսյանին դիմեցին հայցվորները, բացառությամբ Լյուբա Մեհրաբյանի, իրենց մասով հայցից հրաժարվելու վերաբերյալ: Գործի վարույթը նրանց մասով կարճվեց: 2019թ. սեպտեմբերի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ն. Սարգսյանը պարտվեց, նրան առաջարկվեց հերքման տեքստ, ինչին համաձայն չլինելով՝ նա դիմեց վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այս տարվա փետրվարի 19-ին դատարանն անփոփոխ  թողեց դատավոր Էդիկ Ավետիսյանի վճիռը

Մայիսի 20-ին՝ համավարակի սահմանափակումների օրերին բողոքը ներկայացվեց Վճռաբեկ դատարան, հուլիսի 8-ին նույնպես մերժեց  բողոքը: Դավիթ Սարգսյանը` Նորիկ Սարգսյանի ներկայացուցիչը Վճռաբեկ դատարանի որոշումը գնահատեց, որպես «տեխնիկական հաղթանակ», իսկ «Առավոտին» էլ ասաց. «Դատարանը պարտավորեցրել է «Առավոտ» օրաթերթին Ն. Սարգսյանի անունից հրապարակել հերքում, որի իրավունքը չուներ՝ քանզի օրենքով չկա սահմանված ազատ խոսքի սահմանափակման նման ձեւ: Տվյալ գործով դատարանի կողմից որեւէ պարտավորություն չի դրվել Ն. Սարգսյանի վրա: Հետեւաբար, անկախ նրանից, թե ով ինչ կտպագրի, մենք հայտարարում ենք, որ Ն. Սարգսյանի բոլոր ասածները դեռ ուժի մեջ են, նա որեւէ բան չի հերքում եւ եւս մեկ անգամ հաստատում է իր բոլոր ասածները, որոնք տպագրվել էին օրաթերթում՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով ՀՊՏՀ ռեկտորին ուղղված բաց նամակում»:

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 17-ին ստացանք դեկտեմբերի 14-ի որոշում՝ կատարողական վարույթ հարուցելու մասին:

Ըստ կատարողական թերթի, որը  ներկայացրել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության կապիտան՝ Դ. Սահարյանը, թիվ ԵԿԴ/2896/02/16 դատական գործով դատարանը «Առավոտ Օրաթերթ» ՍՊ ընկերությանը պարտավորեցրել է Նորիկ Սարգսյանի անունից տպագրել հերքման տեքստ, որի կատարումը ապահովելու համար հարուցվել է կատարողական վարույթ:

Հիշեցնեմ, որ վերոնշյալ դատական գործով դատարանը նամակագրին՝ Ն. Սարգսյանին չի պարտավորեցրել հերքել որեւէ բան, քանզի նման պահանջ հայցվոր Լ.Մեհրաբյանի  կողմից Ն.Սարգսյանի դեմ ներկայացված չի եղել: Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով թիվ ԵԿԴ/2896/02/16 դատական գործով ներկայացված փաստական տվյալների հերքող կարող է լինել միայն Ն.Սարգսյանը, քանզի ինքն է եղել մեր օրաթերթում հրապարակված նամակի հեղինակը:

«Առավոտի» տնօրեն Գ.Մելքոնյանը երեկ նամակով դիմել է ԴԱՀԿ Ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի գլխավոր խորհրդատու Դավիթ Սահարյանին՝ կցելով նաեւ նամակագրի իրավաբանի գրությունը.

«Խնդրում ենք մեզ տեղյակ պահեք Ձեր որոշման մասին եւ եթե ստիպված եք լինելու Ն.Սարգսյանի անունից հրապարակել իրականությանը չհամապատասխանող տեքստ, ապա նախապես տեղեկացրեք այն հրապարակելու ամսաթվի մասին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենանք մեր հերքման տեքստը Ձեզ տրամադրելու համար»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը, գրավոր երեկ տեղեկացրել էր մեզ, որ դիմել է նաեւ ԴԱՀԿ Ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի գլխավոր խորհրդատու Դավիթ Սահարյանին:

Փաստաբան Դ. Սարգսյանը  առարկել է Ն. Սարգսյանի անունից նման հերքում հրապարակելու դեմ, այն հիմնավորմամբ, որ դատարանը Ն. Սարգսյանին որեւէ բան չի պարտավորեցրել եւ առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթներով, մեզանից պահանջել է, որպեսզի հերքման տեքստի հրապարակման դեպքում իրենց կողմից ներկայացված պատասխանը նույնպես հրապարակվի նույն համարում եւ այդ պատասխանը ներկայացնելու համար խնդրել է ողջամիտ ժամկետ:

Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 36-րդ հոդվածի համաձայն .

1.Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչեւ այդ հանգամանքների վերանալը`

1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչեւ երկու շաբաթ ժամկետով,

  1. կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:

Մենք խնդրել ենք հետաձգել կատարողական գործողությունների իրականացումը, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովելու նաեւ փաստաբան Դ. Սարգսյանի պահանջը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ուրախ է միայն ֆրանց քաֆքան։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031